Ոչ ոքի հավերժ երաշխավորված չէ իր աշխատատեղը։ Կան որոշ նշաններ, որոնք հուշում են տնօրենների այն մտադրության մասին, որ ձեզ պատրաստվում են վռնդել։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։

Ձեզ խնդրում են ինչ-որ մեկին սովորեցնել այն, ինչ դուք եք անում։ Բնական է, տնօրենը ցանկանում է, որ ձեր գիտելիքները փոխանցեք մեկ ուրիշի, որպեսզի ձեր տեղը զբաղեցնողը հանգիստ կերպով կարողանա շարունակել գործերը։ Ձեզ մոտ չեն թողնում հետագա անելիքների քննարկումներին, չեն խոսում ապագայի մասին։

Ձեզ չեն կանչում հանդիպումների, որոնց կանչում էին առաջ։ Խոսքը կարևոր գործնական հանդիպումների մասին է, ուր քննարկվում են գործնական հարցեր։ Միգուցե ձեզ աստիճանաբար հեռացնում են կազմակերպությանը վերաբերող հարցերից։

Տնօրինությունը խուսափում է ձեզանից։ Ձեզանից անընդհատ խուսափում են այն մարդիկ, ում հետ խոսելու բան ունեք, եթե տնօրենին մի պահ անգամ հասցնում եք «բռնացնել» նա փորձում է արագ ծլկել, իբր ժամանակ չունի։

Կողքից բոլորն են նկատում, որ ձեր հանդեպ վերաբերմունքը փոխվել է։ Եթե կոլեգաները հարցնում են՝ արդյոք ամեն ինչ լավ է, ոչինչ չի եղել, ապա նկատել են վերաբերմունքի փոփոխությունը։ Այս նշանն ամենաակնհայտն է աշխատանքից ազատման հարցում։

Այս տարբերակներն առանձին-առանձին նշանակում են, որ ձեզ ուզում են ազատել աշխատանքից, բայց եթե դրանք միասին են համատեղ, ապա վիճակը լուրջ է, անհապաղ պետք է քայլեր ձեռնարկել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել