Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ «ԷԽՈ» ՀԿ-ի տարվա ամփոփիչ գալա համերգը: «Իմ ապագան քո արձագանքն է» խորագրով երեկոն համախմբել էր սիրված և ճանաչված երգիչ-երգչուհիներ Հասմիկ Կարապետյանին, Արսեն Գրիգորյանին, Արամ MP3-ին, Նառային, Էրիկին, Գոհար Հովհաննիսյանին, Նարե Գևորգյանին, Մաշա Մնջոյանին, Շուշան Տոնոյանին և այլոց: Համերգը վարեցին Լուսինե Բադալյանն ու Ժակը, իսկ ահա երեկոյի հումորային հատվածն ապահովեց դերասան Հայկ Պետրոսյանը։

Համերգը բազմաժանր էր՝ փոփից մինչև ժողովրդական։ Արտիստներից յուրաքանչյուրը երկուական երգ կատարեց: Հանդիսատեսի շարքում այս անգամ մեծահասակներից շատ երեխաներ էին: Նրանք ուրախ ու հետաքրքիր ժամանակ անցկացրին: Բարեգործական միջոցառման տոմսերի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-առողջական վերականգնումը և ներառումը ապահովող այլընտրանքային կենտրոնի բացմանը:

IMG_ (4) copyIMG_ (24) copyIMG_ (27) copyIMG_ (28) copyIMG_ (32) copyIMG_ (22) copyIMG_ (6) copyIMG_ (11) copyIMG_ (8) copy«ԷԽՈ» հասարակական կազմակերպությունն իր օժանդակության տակ գտնվող հաշմանդամություն ունեցող շուրջ 200 երեխաներին տրամադրում է սայլակներ, քայլակներ, խնամքի պարագաներ և անհրաժեշտ այլ օժանդակ սարքավորումներ: Այս անհրաժեշտ պարագաները նպաստում են հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-առողջական ներառմանը և վերականգնմանը:

Այս համերգը «ԷԽՈ»-ի կազմակերպած առաջին միջոցառումը չէ։ Հայաստանում եւ հայաշատ քաղաքներում նրանք իրականացնում են «Իմ ապագան քո արձագանքն է» խորագրով միջոցառումների շարք` բարեգործական համերգներ, երեկոներ, ֆլեշմոբներ եւ այլ միջոցառումներ:

Երեկոյի վերջում «ԷԽՈ»-ի կողմից հանձնվել են շնորհակալագրեր՝ վերականգնողական կենտրոնի աջակցման ու հանրային իրազեկման բարձրացման համար և ավարտին բեմ հրավիրել կազմակերպության անդամներին։

IMG_ (5) copyIMG_ (41) copyIMG_ (10) copyIMG_ (43) copyIMG_ (14) copyIMG_ (18) copyIMG_ (57) copyIMG_ (21) copyIMG_ (38) copyIMG_ (56) copyIMG_ (45) copyIMG_ (48) copyIMG_ (52) copyIMG_ (55) copyIMG_ (59) copyIMG_ (71) copyIMG_ (61) copyIMG_ (33) copyIMG_ (62) copyIMG_ (65) copy

IMG_ (69) copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել