Շատ աշխատելը միշտ է պետք, բայց ֆինանսական անկախությունը, որին մենք ձգտում ենք, հաճախ կախված է մանրուքներից։

Սեփական աշխատանքի արդյունքը գնահատելը զուգահեռ է վաստակած գումարը ճիշտ ծախսելուն։ Կան ծախսեր, որոնք շատերն են անում, բայց իրականում անիմաստ են։ Խելացի մարդիկ երբևէ չեն վատնում իրենց աշխատածը այս բաների վրա․

1․ Մի ծախսեք ձեր գումարը ավելորդ թանկ ռեստորանների և ժամանցի վրա։ Պարբերաբար արվող թանկ գնումները ճեղքում են ձեր գումարային վիճակը։ Դա անիմաստ է։ Դրա փոխարեն արեք այնպես, ինչպես ֆինանսապես հաստատված խելացի մարդը։ Պատրաստեք հասարակ ուտելիք տանը և թանկ ռեստորաններն ու սրճարանները թողեք հատուկ առիթների համար։

2․ Հրաժարվեք վերջին մոդելի մեքենաների և գաջետների գնումներից։ Ամենախելացի տարբերակը ժամանակի լավ աշխատող, որակյալ իր ունենալն է, որը երկար տարիներ կծառայի ձեզ։ Այդ դեպքում նաև ստիպված չեք լինի գումար ծախսել թանկարժեք պահեստամասերի վրա։

3․ Մի ծախսեք գումար այնպիսի բաների վրա, որ ինքներդ կարող եք անել։ Դա վերաբերում է ուտելիքին, վարսահարդարմանը, հագուստի վերանորոգմանը և այլն։ Տանը, ընտանեկան մթնոլորտում համեղ պիցցա պատրաստելն ավելի էժան և հաճելի կստացվի։

4․ Գումար և ժամանակ մի ծախսեք թանկարժեք ուսման վրա։ Ուսում կարելի է ստանալ նաև հասարակ, առանց գովազդի թնդացող անվան, գրքերի, ինքնակրթության շնորհիվ։

5․ Մի ծախսեք գումար նորաձևության վերջին ճիչ համարվող հագուստների վրա։ Նորաձևությունն այնքան արագ է փոխվում, որ մինչ դուք գնում եք 10 հագուստ, այն արդեն համարվում է հնաոճ։ Ունեցեք սեղմ, հասարակ ու էլեգանտ զգեստապահարան և միշտ կլինեք ոճային ու գումար կխնայեք։

6․ Մի ենթարկվեք երեխաների համոզելուն։ Գնեք նրանց նվերներ, բայց մի կատարեք յուրաքանչյուր, կարճատև ուրախություն պարգևող, ոչ օգտակար քմահաճույքները։ Որոշակի սահմանված նվերները նրանց թույլ կտան գնահատել ունեցածը և խաղի չվերածել քմահաճույքները։

Քամուն տալ իրենց գումարը կարող են միայն ոչ խելացի և սեփական աշխատանքը չգնահատող մարդիկ։ Գնահատեք ինքներդ ձեզ, փորձեք հասկանալ՝ որն է իրոք կարևոր ու անհրաժեշտ, իսկ որը՝ ուղղակի անօգուտ նախընտրություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել