Azatutyun.am-ը գրում է.

Այսօր Ժնև է ժամանել Սիրիայի կառավարության պատվիրակությունը՝ մասնակցելու Սիրիայի հակամարտության կարգավորման միջազգային բանակցություններին: Պաշտոնական Դամասկոսը մինչ այդ հրաժարվել էր մասնակցել բանակցություններին, պատճառաբանելով որ ընդդիմությունը Ասադի պաշտոնանկության նախապայման է դնում:

Նախօրեին ընդդիմության միավորված պատվիրակության ղեկավար Նասր ալ-Հարիրին Ժնևում լրագրողներին ասել էր, թե խաղաղության ցանկացած համաձայնագրի դեպքում շարունակում են պնդել Ասադի պաշտոնանկությունը:

Ենթադրվում է, որ Ասադի հարցը հանվել է, քանի որ ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան երեկ Դամոսկոսից հաղորդագրություն է ստացել, որ Սիրիայի կառավարության պատվիրակությունը պլանավորում է ժամանել նոյեմբերի 29-ին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել