Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) հետ։ Հանդիպման վերաբերյալ Չավուշօղլուն տեղեկություն է հրապարակել իր twitter-յան էջում և կատարել հետևյալ գրառումը․ «Անկարայում հանդիպեցի Մինսկի խմբի համանախագահների հետ և ևս մեկ անգամ հայտնեցի նրանց Թուրքիայի զորակցությունը»։
Դե, թուրքը մնում է թուրք։ Չավուշօղլուն շատ շուտ մոռացավ, թե ինչպես էր ընդամենը վերջերս իր դժգոհությունը հայտնում Մինսկի խմբի համանախագահների անգործությունից և մեղադրում վերջիններիս հակամարտության լուծումը ձգձգելու մեջ։ Բավական երկար ժամանակ է՝ Բաքուն և Անկարան ջանքեր են գործադրում փոխելու Մինսկի խմբի համանախագահների կազմը՝ գործող եռյակին ցանկանալով գումարել նաև Անկարային և Բեռլինին։ Իսկ հիմա պարզվում է, որ Անկարան զորակցում է Մինսկի խմբին։
Ընդհանրապես, այն հանգամանքը, որ Թուրքիայի նման երկիրը հայտնվել է Մինսկի խմբում, հայկական դիվանագիտության կոպիտ սխալներից մեկն էր։ Պաշտոնական Երևանը մեծ սխալ է կատարել, որ ժամանակին վետո չի օգտագործել Անկարայի՝ Մինսկի խմբում հայտնվելու վերաբերյալ։ Իսկ հիմա, օգտվելով Մինսկի խմբի անդամ լինելու հանգամանքից, թուրքերն Անկարայում ընդունում են Մինսկի խմբի համանախագահների դեսպաններին, այն դեպքում, երբ Հայաստանը բոլոր հարթակներից հայտարարում է, որ Թուրքիան, ով Արցախյան հարցում լիովին պաշտպանում է Բաքվի տեսակետը, չի կարող լինել միջնորդ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել