Ուզում եմ հասկանալ, թե իմաստը որն է ԱՄՆ Պետդեպի դահլիճում համերգ կազմակերպել՝ նվիրված Խոջալուի դեպքերին։ Եթե զուտ մշակութային միջոցառում է, ադրբեջանական պրոպագանդան հանեք։

Չեմ ուզում բացասական միտում տեսնել, բայց եթե Հայաստանի մասին ԱՄՆ-ում փայլուն պատկերացնող 50-60 մարդ կա, ապա կեսը այդ շենքում են։ Չնայած կազմակերպիչը հենց Պետդեպը չէ, դահլիճ տրամադրողն է ինքը, բայց կոնտենտը նայում են, չէ՞, դահլիճը տալուց առաջ, կարողա գալիս, ահաբեկչությունա քարոզում։ Խոսքի ազատությունը՝ խոսքի ազատություն, բայց տարածք տրամադրելը արդեն ուրիշ բան է նշանակում, Ալիևի ելույթն էլ ՄԱԿ-ում լսել եք։
Դրա համար հույս ունեմ կազմակերպիչները շատ չեն խորացել թեմայի մեջ, քանի որ համերգի մասին հայտարարությունն Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցի օրն է տարածվել, ու սաղ դրանով խառնվում է։

Այդուհանդերձ, դահլիճը Պետդեպինն է, իրավունքը՝ նույնպես։ Եթե համերգը կայանա, կարող եմ միայն առաջարկել հաջորդիվ կազմակերպել «Արցախի ձայներ» համույթի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, նույն դահլիճում։ Հետաքրքիր է, կթողնե՞ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել