Azatutyun.am-ը գրում է.

«Ես, վստահաբար, կառավարության մաս չեն կազմում, ոչ էլ քաղաքականության, սա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում», - այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ՝ ի պատասխան օգտատերերի հարցին, ասաց հասարակական հիմունքներով վարչապետի նորանշանակ խորհրդական Արիաննա Կաոիլին, ով Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի կինն է։

Կաոիլին նշեց, որ իրեն հետաքրքրում է Հայաստանի տնտեսության զարգացումը։

«Ինձ հետաքրքրում է Հայաստանի տնտեսության զարգացումը, և ես փորձում եմ հասկանալ, թե այդ ուղղությամբ ի՞նչ կարելի է անել։ Եթե ես որևէ չնչին ձևով՝ իմ հմտությամբ, իմ փորձով, մասնագիտացվածությամբ կարող եմ ինչ-որ չափով նպաստել՝ միջազգային փորձը բերելով, նաև հարմարեցնելով այդ փորձը տեղական ոգուն, և կարողանամ որևէ կերպ օգտագործել Հայաստանն առաջ տանելու համար, ապա դա կանեմ։ Ես հուսով եմ, որ իմ ժամանակը կամավորական հիմունքներով նվիրելով վարչապետի աշխատանքին և կառավարության աշխատանքին, ես ինչ-որ փոքր դրական ազդեցություն կթողնեմ», - ասաց Արիաննա Կաոիլին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել