Այս թեստում դուք չեք պատասխանելու բազմաթիվ տարատեսակ հարցերի, այլ օգտագործելու եք ձեր երևակայությունը:

Նայեք այս նկարին և արտապատկերեք այն մաքուր թղթի վրա

Ձեր առջև 8 անավարտ նկարներ են և մեկ դատարկ վանդակ: Դուք պետք է ավարտեք անավարտ նկարները և ստորագրեք դատարկ վանդակի մեջ: Կարող եք անել այդ ամենը ցանկացած հաջորդականությամբ: Երբ ավարտեք բոլորը, անցեք ստորև բերված բացատրություններին:

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

1-ին քառակուսի

Այս քառակուսին բնորոշում է ձեզ, այն, թե ինչ պատկերացումներ ունեք ինքներդ ձեր մասին և որտեղ եք ձեզ տեսնում այս կյանքում: Եթե դուք ինչ-որ բանով «պաշտպանում» եք այն, օրինակ՝ դրա շուրջ շրջան եք գծում, ապա դուք փորձում եք պաշտպանվել արտաքին աշխարհից: Կանանց պարագայում շատ տարածված տարբերակ է ծաղիկ նկարելը, դրա թերթիկներն ասես պաշտպանում են կնոջը արտաքին վտանգներից: Եթե ձեզ մոտ ուղիղ գծեր են դուրս գալիս, ապա դուք բաց եք արտաքին աշխարհի առաջ: Պարույրաձև գծե՞ր եք նկարել․ դուք շատ եք ճնշված ձեր ներքին խնդիրներով, չնայած փորձում եք դա թաքցնել:

2-րդ և 3-րդ քառակուսիներ

Այս քառակուսիներում արտացոլվում է այն, թե ինչպես եք դուք ընկալում ձեր մտերիմներին և ինչպես են նրանք ձեզ ընկալում (ձեր պատկերացմամբ): Այստեղ շատ կարևոր են այն սիմվոլները, որոնց հետ դուք ասոցացնում եք մտերիմներին: Այստեղ հաճախ հանդիպում է արև, ինչը ներդաշնակ և ջերմ փոխհարաբերությունների նշան է: Եթե երկու տեղում էլ անշունչ կենցաղային առարկաներ եք նկարել, ապա դա միայնության և նյութականի վրա կենտրոնացած լինելու նշան է:

4-րդ քառակուսի

Այստեղ հիմնականում տուն են նկարում: Ամեն բան պարզ է. նկարն արտացոլում է տան մասին  ձեր պատկերացումները, հարմարավետ է այն, թե ոչ, բաց է, թե փակ ուրիշների առաջ, ցանկապատի առկայությունը արտաքին աշխարհից ձեր ընտանիքը քողարկված պահելու նշան է: Այս քառակուսում երկորդ ամենահանդիպող տարբերակը սարն է: Եթե սար եք նկարել, ապա ազատատենչ եք, չեք սիրում մեկ տեղի կապված լինել:

5-րդ քառակուսի

Իրար ուղղահայաց դրված գծերը նախանշում են խոչընդոտներ: Այստեղ ձեր նկարածը ցույց է տալիս, թե ինչպես եք վարվում խոչընդոտների բախվելիս: Եթե գծերը հատվում են, դուք չեք վախենում խոչընդոտներից և ակտիվ պայքարում եք դրանց դեմ: Դուք հանգամանքները հարմարեցնում եք ձեզ (այս տարբերակը հիմնականում հանդիպում է տղամարդկանց մոտ): Եթե գծերը չեն հատվում, դուք հակված եք խուսափելու խնդիրներից և խոչընդոտներից: Դուք հարմարվում եք հանգամանքներին (այս տարբերակը հիմնականում հանդիպում է կանանց մոտ):

6-րդ քառակուսի

Այս քառակուսին  արտացոլում է ձեր ամբիցիաները, կարիերայի աճը, ապագայի պլանները: Եթե ձեզ մոտ 3 հաջորդաբար աճող գծերին հաջորդում են նույնատիպ գծեր աճողական կարգով, ապա դուք շատ ամբիցիոզ եք և ցանկանում եք իրագործել ձեր ողջ պոտենցիալը: Եթե դուք բավարարվեցիք այդ 3 գծով, ապա դուք բավարարվում եք նրանով, ինչ ունեք:

7-րդ քառակուսի

Այս կետիկներն արտացոլում են ձեր զգայականությունը, ինտուիցիան, արտաքին և ներքին ազդակներին ձեր արձագանքը: Եթե դուք նկարը շարունակեցիք կետիկների վրա հիմնվելով, օրինակ՝ ապարանջան ստացաք, ապա դուք բավականին խոցելի և զգայուն մարդ եք: Եթե դուք նկարել եք մեծ նկար, որում այս կետիկները պարզապես դետալներ են, ապա դուք բավականին էգոիստ և անտարբեր մարդ եք:

8-րդ քառակուսի

Այս քառակուսին խորհրդանշում է ձեր վախերը, վտանգի և մեղքի զգացումները: Եթե դուք չեք օգտագործել ամբողջ քառակուսին, այլ բավարարվել եք ինչ-որ բան նկարելով վերին աջ անկյունում, ապա դուք բավականին ամաչկոտ և անհամարձակ եք, զգուշավոր եք, չեք սիրում մարդաշատ վայրեր: Եթե ձեր նկարը զբաղեցնում է ողջ քառակուսին, օրինակ՝ շախմատի տախտակ եք նկարել, ապա դուք չեք վախենում փորձել նորը, խնդիրները լուծելիս մասշտաբային մոտեցում եք ցուցաբերում: Ամենայն հավանականությամբ, դուք խառնվածքով խոլերիկ (եթե քաոսային նկար է ստացվել) կամ սանգվինիկ (եթե ավելի կարգավորված նկար է ստացվել) եք:

9-րդ քառակուսի

Այս քառակուսում արտացոլվում են ձեր շփման առանձնահատկությունները և հասարակությունում ձեր ինքնաիրացումը: Այն մարդիկ, ովքեր առաջնորդվում են խիստ կանոններով և կարգավորված են, երբեք կենտրոնում չեն ստորագրում: Եթե դուք հենց կետրոնում եք ստորագրել, ապա շփվող մարդ եք: Եթե ներքևում եք ստորագրել, ապա դուք խիստ պահպանում եք պաշտոնականություններն ու հարգում եք ձեզնից վեր կանգնածներին: Եթե վերևում եք ստորագրել, ապա փորձում եք ձեր դիրքն ընդգծել հասարակության մեջ: Եթե հիմնական ստորագրությունից առաջ անվան/ազգանվան/հայրանվան առաջին տառն եք գրում և բացի այդ՝ ունեք երկար և մեծ ստորագրություն, ապա ունեք ինքնահաստատման և մարդկանց կողմից գնահատանքի և ճանաչման արժանանալու կարիք:

Ի՞նչ է վկայում քառակուսիները լրացնելու հերթականությունը

Այն քառակուսիները, որոնք նկարեցիք սկզբում և հեշտությամբ, վկայում են այն մասին, որ կյանքի այդ բնագավառներում ամենից քիչն եք խնդիրներ ունենում, իսկ այն քառակուսիներում, որոնք դժվարությամբ լրացրիք, խնդիրներն ավելի զգալի են և դժվարություններ են առաջացնում ձեզ համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել