Հայտնի շվեյցարացի մոդել և Victoria’s Secret-ի 22-ամյա «հրեշտակ» Քելլի Գեյլը հայտարարել է կինոմատոգրաֆիական ոլորտում հայտնվելու և իր գործընկերներ Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլիի, Շանինա Շեյքի և Կարա Դելվինի հետքերով գնալու մտադրության մասին։
Քելլի Գեյլը շվեյցարացի մոդել է, ում մայրը ծնունդով Հնդկաստանից է, հայրը՝ Ավստրալիայից։
Քելլին մոդելային կարիերան սկսել է 2008 թվականին, երբ տեղափոխվել է Կոպենհագեն և սկսել նկարահանվել մանկական հագուստի կատալոգների համար։
2010 թվականին աղջիկն առաջին անգամ հայտնվել է տեղի նորաձևության շաբաթվա պոդիումում, իսկ այնուհետև հանդես եկել Միլանում անցկացված ցուցադրությանը։
Առաջին պայմանագիրը Քելլին ստորագրել է H&M ընկերության հետ, որից հետո 2012 թվականին ելույթ ունեցել Chanel-ի ցուցադրությանը։
2013 թվականին նա առաջին անգամ հրավիրվել է Victoria’s Secret Fashion Show-ի ամփոփիչ ցուցադրությանը։
Գեյլը մասնակցել է նաև Tommy Hilfiger-ի, Ralph Lauren-ի, Tom Ford-ի, John Galliano-ի և այլ խոշոր նորաձևության բրենդների ցուցադրություններին։
2016 թվականի սեպտեմբերին մոդելը հայտնվել էր Playboy ամսագրի շապիկին։
Դերասանուհի դառնալու մտադրության մասին Քելլին հայտարարել է ռադիոյով։ Նա լրջորեն մտադիր է նվաճել հոլիվուդյան կինոշուկան և արդեն դերասանական վարպետության դասեր է անցնում Նյու Յորքում։