Մեր ժամանակներում չափազանց տարածված են հոգևոր աղանդները։ Նրանք նույնիսկ շատ վաղուց թակում են մեր դռները, կանգնեցնում ճանապարհին, զանգահարում մեզ։ Սակայն այս աղանդավոր խմբավորումները, որ կներկայացենք, շատ ավելի վտանգավոր են, քանի որ գործունեությունը հասել է մինչև մարդասպանության։

Արևային տաճարի միաբանություն

Այս աղանդը հայտնվել է 80-ականների սկզբին։ Այս միաբանության հետևորդները հավատում էին, որ Հիսուսն արևային աստծո տեսքով վերադառնալու է, և նրան տեսնելու համար 74 զոհերով մասսայական ինքնասպանություն տեղի ունեցավ։

«Երկնային դարպասներ»

1997 թվականին տեղի ունեցած մասսայական ինքնասպանության զոհերի միայն մի մասն եք տեսնում այս լուսանկարում։ Նրանք ասում էին, թե շուտով աշխարհի վերջն է լինելու, և փրկության նավը նրանց կյանքը կպահպանի։ Բայց այդ նավում հայտնվելու համար պետք է այս կյանքում մահանա։ Իհարկե, նրանք ոչ թե նավի մեջ հայտնվեցին, այլ՝ դիահերձարանում, իսկ աշխարհի վերջը չեղավ։

Մասսայական ինքնասպանություն

Լուսանկարին նայելով՝ սկզբում մտածում ես, թե աղբի հավաքածու է, բայց դա «Տաճարի մարդկանց» աղանդավորների դիակներն են։ 1978-ին 909 կյանք կրճատվեց այս աղանդի պատճառով․ նրանցից 303-ը երեխաներ էին։ Նրանք սպանվել էին ծնողների ձեռքով, ովքեր հետո ինքնասպան էին եղել։

«Ֆեմինիստների աղանդ»

Այս կազմակերպության ղեկավարը, տարօրինակ կերպով, տղամարդ է։ Աղանդի հետևորդները մասնավորապես մահմեդական կանայք են, որոնք մերժում են ավանդական մահմեդական հագուստը, չեն ծածկում գլուխը և մարմինը։ Նրանք ունեն վառ դիմահարդարում, բաց հագուկապ և գունաթափված մազեր։

  

Մենսոն ընտանիքի աղջիկները

Սա Չարլզ Մենսոնի աղջիկներն են։ Այս ընտանիքը ավելի շատ աղանդ էր, քանի որ դրա ներսում զբաղվում էին խմբակային սեքսով, օգտագործում թմրանյութեր, խմում կենդանիների արյուն և սատանայական ծեսեր կատարում։ Հայրն աղջիկներին պատվիրել էր սպանել մարդկանց։ Նրանց դեմքից երևում է, որ չեն էլ զղջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել