1960 թվականին ԽՍՀՄ ռազմական արսենալը համալրեց առաջին միջմայրցամաքային հրթիռը: Մինչ այդ ԱՄՆ-ն վայելում էր 200 տարի տևող անհոգ կյանք: Մինչև միջմայրցամաքային հրթիռների գոյությունը չկար որևէ ռազմական սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգության համար: Ըստ այդմ՝ նրանք երկրի ամբողջ ներուժն ուղղում էին մնացած սպառնալիքների վերացմանն ու կարողացան կառուցել պետություն:

Ռազմական սպառնալիքն ընդամենը մեկն է ազգային անվտանգության սպառնալիքների շարքում, սակայն այն, անշուշտ, ամենամեծ տեսակարար կշիռն ունի: Արդի գրականությունն այդ սպառնալիքների 15 տեսակ է նշում՝ ռազմական, տնտեսական, քաղաքական, հումքային, ազգագրական, տարերային, էներգետիկ, գեոստրատեգիական, տեղեկատվական, պարենային, առողջապահական, էթնիկական, շրջակա միջավայրի, կիբեր և գենոմի անվտանգություն:

Հայաստանը որոշ չափով կարողանում է ապահովել պարենային և հումքային անվտանգությունը: Մնացած 13 ոլորտներում կան սպառնալիքներ, որոնք պետությունը չի կարողանում չեզոքացնել ու, ըստ այդմ, պետություն չի դառնում: Հիմնական խնդիրն, իհարկե, ռազմական սպառնալիքն է: Ինչքան էլ մեր քարոզչությունը չպնդի, որ ՀՀ զինված ուժերը լիրովին վերահսկում են իրավիճակը, բոլորս գիտենք, որ իրականությունն այդպիսին չէ: Իրականում ռազմական սպառնալիքը կլինի չեզոքացված միայն այն պարագայում, երբ Հայաստանի վրա հարձակումը իմաստազուրկ կլինի: Ներկա պահին նման հարձակումն առնվազն մեկ սուբյեկտի կողմից իմաստազուրկ չէ: Այն կդառնա իմաստազուրկ, եթե բնակչության ճնշող մեծամասնությունը լինի զինվոր, այսինքն, երբ բնակչությունը կդառնա բանակ:

Սա քաջ գիտակցում են ՀՀ արտաքին և ներքին սպառնալիք հանդիսացող սուբյեկտները և ջանք չեն խնայում իրենց հաճախ անտեղյակ, իսկ ավելի հաճախ՝ տգետ, օբյեկտների ուշադրությունը սևեռել Ազգ-բանակ կոնցեպտի տապալման վրա: Մեկը դա անում է, քանի որ հայատյաց համաեվրոպական ալյանսի հիմնադրամից է ֆինանսավորվում, մյուսը դա անում է, քանի որ ֆինանսավորվում է ցանկացած պետականությանը դեմ հանդես եկող հիմնադրամից, մեկը իր սինդիկատի շահն է պաշտպանում, մյուսը դա անում է կայսրության ծառայի կարգավիճակով, ոմանք էլ՝ պարզապես ներքաղաքական շահից ելնելով: Բարեբախտաբար, օղուզների ինքնապահպանման բնազդը վեր է ամեն ինչից, և հակապետական այս ալիքը արձագանք չի գտնում լայն զանգվածների մոտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել