«Առանց անակնկալների ու սենսացիաների ավարտվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի քառօրյա վոյաժը տարածաշրջան՝ Անթալիա-Բաքու-Երևան երթուղով, որը, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նվիրված էր հայ-ռուսական և ադրբեջանառուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, իսկ մեր աղբյուրների համաձայն՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, որում առաջընթաց գրանցելու դիվանագիտական առաքելությամբ էլ տարածաշրջանում էր ռուս նախարարը: «168 ժամի» տեղեկություններով՝ հայկական կողմը համաձայն է կարգավորման գործընթացում առաջ շարժվել՝ թեկուզ ռուսական ծրագրով, այն առաջարկներով, որոնք Ռուսաստանն է ներկայացնում, որոնք, ըստ էության, քիչ են տարբերվում Մադրիդյան սկզբունքներից, ռուսական կողմից պահանջելով միայն երաշխիքներ, որ տարածքների վերադարձից հետո Ադրբեջանը հավակնություններ չի ունենա Ղարաբաղի վերաբերյալ, և այնտեղ, ըստ, այդ թվում՝ ռուսական պլանի, անկախության հանրաքվե պետք է իրականացվի Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակից հետո: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ադրբեջանը դեմ է այդ պլանի մի քանի կետերին, այդ թվում՝ հանրաքվեի անցկացմանը, ինչը ներկայումս Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին զուգահեռ բանակցությունների առարկան է, և որին դեմ չէ Արևմուտքը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել