Panorama.am-ը գրում է.

Ֆրանսահայ մեծանուն երգիչ Շարլ Ազնավուրը պատրաստվում է նոր համերգաշարին: Ֆրանսիական Culturebox-ին տված հարցարույցում նա ասում է. «Ես ծեր չեմ, մեծահասակ եմ: Դա նույնը չէ»:

Նոր համերգաշարին ընդառաջ տված հարցազրույցում երգիչը պատրաստակամորեն զրուցել է իր երիտասարդության, իր «հնաոճ հաճույքների», իր «ընկերների, սերերի, ձանձրույթի» և նախագծերի մասին: Փարիզ, Լիոն, Մարսել, Բորդո, Թուլուզ, Նանտ, Լիլ, Սոֆիա, Վիեննա, Ամստերդամ, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա. Այսպիսին է 93-ամյա շանսոնյեի համերգաշարի երթուղին: 12 ներկայացում է սպասում Շարլ Ազնավուրին՝ ֆրանսիական երգարվեստի գերաստղին, ով հաճախ է կրկնում իր ցանկությունը՝ երգել բեմում մինչև 100 տարեկանը:

Ազնավուրն ընդգծում է՝ կարևորը դահլիճը չէ, այլ հանդիսատեսը, ում համար երգում է: Հարցին՝ արդյո՞ք բեմ դուրս գալուց առաջ դեռ վախենում է, Ազնավուրը պատասխանել է, որ այդ վախն ավարտվել է այն ժամանակ, երբ ինքը հասկացել է, որ հանդիսատեսը ձգվում է դեպի իրեն, իսկ մի ժամանակ, երբ ինքն առաջին քայլերն էր անում, հանդիսատեսն ակնկալում էր բեմում աստղերին տեսնել:

«Ես սիրում եմ հանդիսատեսին, հանդիսատեսը սիրում է ինձ: Մենք համամիտ ենք իրար հետ»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել