Bravo.am-ը գրում է.

Էրիկ Կարապետյանի հետ մեր նոր զրույցի առիթն օրերս թողարկված «Իմ աշխարհ եկ» երգի տեսահոլովակն է: BRAVO.am-ի հետ զրույցում երգիչն անկեղծացավ, որ երկար ժամանակ փորձում էին երգը հեռացնել տարբեր հարթակներից, որպեսզի նորություն լիներ ու առաջին անգամ հնչեր տեսահոլովակում, ինչն այնքան էլ չի հաջողվել:

«Փորձում էինք երգը գաղտնի պահել, որպեսզի պրեմիերա լիներ, բայց մարդիկ հասցրել էին իրար ուղարկել, տարածել: Իհարկե, ի ուրախություն ինձ է, որ երգն արդեն հասցրել է սիրվել: Շատ դեպքեր են լինում, երբ գումար

Նշենք, որ երգի երաժշտության հեղինակն ինքը՝ Էրիկն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումն արել է Մարտին Միրզոյանը: Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը.«Մի թիմ, որի հետ ես բազմիցս աշխատել եմ, ու հիմա եւս մեկ աշխատանք ունեցանք միասին: Տեսահոլովակն իր ոճով ու գունային լուծումներով տարբերվում է իմ նախորդ աշխատանքներից: Սյուժե, որպես այդպիսին, չկա, կա հոգեվիճակ, որը համահունչ է երգին: Շեշտը դրել ենք երգի վրա, քանի որ այս դեպքում, կարծում եմ, հենց դա է ամենակարեւորը: Ոչ մի ուրիշ խանգարող բան չպետք է լիներ տեսահոլովակում»,- ընդգծեց երգիչը:
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել