Մեր ուղեղը զարմանալի օրգան է: Այն կարող է օգնել հասնել ցանկացած բարձունքի, երազանքի և անգամ անիրագործելի թվացող նպատակի: Դրա համար հարկավոր է հասկանալ, թե ինչպես է այն աշխատում:
Ձեզ ենք ներկայացնում մեր ուղեղի աշխատանքի հետ կապված 10 զարմանալի փաստեր, որոնք ձեզ կօգնեն օգտագործել ձեր ողջ պոտենցիալը:
Ուղեղն արձագանքում է ցանկացած մտքի՝ չհասկանալով՝ որն է իրական, որը՝ երևակայական: Այդ իսկ պատճառով «վարդագույն ակնոցներ» դնելը շատ տարածված է մարդկանց շրջանում:
2. Մտավոր աշխատանքը ուղեղը չի հոգնեցնում
Հոգնածության զգացողություն առաջանում է մեր էմոցիաների պատճառով: Ակտիվ գործունեության ընթացքում ուղեղով անցնող արյան բաղադրությունը չի փոփոխվում:
3. Հաճախ ուղեղն աշխատում է ավտոպիլոտով
Մեր այսօրվա մտքերի կեսից ավելին այն մտքերն են, որոնք մենք ունեցել ենք երեկ: Հենց այդ պատճառով էլ հոռետեսների համար այդքան դժվար է փոխել իրենց աշխարհայացքը:
4. Մենք տեսնում ենք այն, ինչի մասին մտածում ենք
Եթե դուք երազում եք Փարիզ գնալ, ապա դուք ամեն քայլափոխին տեսնելու եք բաներ, որ ձեզ դրա մասին են հիշեցնելու: Եթե ցանկանում եք փոխել ձեզ շրջապատող աշխարհը, փոխեք ձեր մտքերը:
5. Ուղեղը պետք է մարզել, ինչպես մկանները
Ուղեղը նույնպես պետք է մարզել: Դրան են նպաստում կրթությունը, ֆիզիկական մարզումները մաքուր օդին, ճիշտ սնվելը, բավականաչափ քնելը, ճանապարհորդելը, պարելը և անգամ խաղեր խաղալը:
6. Ուղեղը երբեք չի հանգստանում
Անգամ երբ մենք քնում ենք, մեր ուղեղը չի դադարում աշխատել: Ավելին` քնած ժամանակ ուղեղի ակտիվությունն ավելի բարձր է, քան ցերեկը:
7. Կենսական կարևոր է ժամանակ առ ժամանակ «անջատվելը»
Բազմաթիվ բացասական մտքերի հորձանուտում չխորտակվելու համար հարկավոր է ժամանակ առ ժամանակ «անջատվել»: Մի՛ մոռացեք ակտիվ հանգստի մասին, հենց այն է ուղեղի համար հանգստանալու լավագույն տարբերակը:
8. Մոռանալու հատկության շնորհիվ մենք պահպանում ենք նյարդային համակարգի ճկունությունը
Նոր բաներ մտապահելու համար ուղեղը պետք է ազատվի հներից: Իհարկե, հիանալի կլիներ, եթե մենք հնարավորություն ունենայինք ինքներս որոշել՝ ինչը հիշել, ինչը՝ մոռանալ:
9. Ուղեղը զգայուն չէ ցավի հանդեպ
Ուղեղն արձագանքում է ցավին, սակայն հենց ինքն այդ ցավը չի զգում որոշակի ռեցեպտորների բացակայության պատճառով: Սակայն սա չի տարածվում բազմաթիվ անոթների, նյարդերի և հյուսվածքների վրա, որոնք շրջապատում են ուղեղը:
10. Մենք կարող ենք փոփոխել մեր ուղեղը
Ցանկացած գործունեություն ստիպում է, որ ուղեղը գեներացնի նոր նեյրոնային հանգույցներ: Եթե մենք շարունակ մտածենք, որ մեզ չի հաջողվի այս կամ այն բանը, ապա այս միտքը պարզապես կամրապնդվի մեր ուղեղում: Իսկ եթե մենք մտքում կրկնենք «Ինձ մոտ կստացվի, ինձ կհաջողվի», ապա ուղեղն ինքը կսկսի ուղիներ գտնել ցանկալիին հասնելու համար: Մենք հնարավորություն ունենք հասնելու այն ամենին, ինչին ցանկանում ենք. պարզապես հարկավոր է հավատալ դրան: