Մեզանում վերջին շրջանում բավական արդիական «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հետ կապված տարաբնույթ քննարկումներում հաճախակի է բերվում իսրայելական ԶՈւ-երի օրինակը:
Այս համատեքստում կարելի է ներկայացնել Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) մամուլի ծառայության կողմից հրապարակված բավական ուշագրավ վիճակագրական տվյալները նոյեմբերի 17-ին մեկնարկած հերթական զորակոչի հետ կապված: 
Ըստ այդմ՝ զորակոչիկների 63%-ը տղամարդիկ են, 37%-ը՝ կանայք, նրանց միջին տարիքը 18,9 տարեկան է: Բոլոր զորակոչիկների շուրջ 5%-ը մինչբանակային նախապատրաստական կուրսերի շրջանավարտներ են, 10%-ը չեն հանդիսանում բնիկ իսրայելցիներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել