Azatutyun.am-ը գրում է.

Հայաստանի արտգործնախարարությունը հերքում է ուկրաինական ICTV-ի ներկայացուցչի պնդումն այն մասին, որ հեռուստաընկերության նկարահանող խմբին թույլ չի տրվել մուտք գործել Հայաստան Ռուսաստանի Դաշնության պահանջով:

«Ուկրաինական հեռուստաընկերությունը հավատարմագրման վերաբերյալ որևիցե հայտ արտգործնախարարություն չի ներկայացրել, այդ փաստը հրապարակային նաև ընդունել է հեռուստաընկերության պրոդյուսերը, որը համապատասխան գրառում էր կատարել ֆեյսբուքում», - «Ազատության» հետ զրույցում նշեց ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: - «Այդ գրառման տակ մեր աշխատակիցը մեկնաբանություն է թողել և այդ կինը ընդունել է, որ նրանք չեն դիմել մեզ հավատարմագրման համար», - հավելեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել