Facebook սոցցանցի օգտատերերը հայտնել են, որ կայքի համակարգչային տարբերակից անհետացել է գրառումները ջնջելու գործառույթը։ Այս մասին հայտնում է VentureBeat պորտալը։

Նշվում է, որ կայքի այդ տարբերակում գրառումները կարելի է միայն խմբագրել։ Բջջային հավելվածում ջնջման գործառույթը նախկինի պես առկա է։

Որոշ օգտատերեր ենթադրություն են արտահայտել, որ ջնջելու հնարավորության անհետացումը ժամանակավոր խափանում է, որն ընկերությունը կշտկի մոտ ժամանակներս։ Սակայն պարբերականը կարծում է, որ դա կարող է լինել VentureBeat-ի նպատակաուղղված մոտեցում՝ բջջային հավելվածը ժողովրդականացնելու նպատակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել