Ամերիկացի երգիչ Բրունո Մարսը American Music Awards (AMA) հեղինակավոր երաժշտական մրցանակի է արժանացել «Տարվա արտիստ» գլխավոր անվանակարգում։ AMA մրցանակաբաշխության 45-րդ ամենամյա արարողությունն անցկացվել է Լոս Անջելեսի Microsoft Theater-ում։ Արարողությունը հեռարձակել է ABC հեռուստաալիքը։

«Լավագույն փոփ/ռոք կատարող» է ճանաչվել Լեդի Գագան, իսկ «լավագույն փոփ/ռոք դուետ կամ խումբ» անվանակարգում մրցանակը բաժին է հասել Imagine Dragons քառյակին։

«Տարվա լավագույն փոփ/ռոք երգ» է ճանաչվել պուերտոռիկացի երգիչներ Լուիս Ֆոնսիի և Դեդի Յանկիի Despacito սինգլը։

Մրցանակներ են բաժին հասել նաև քանթրի երաժշտության երկրպագուների սիրելի Քիթ Ուրբանին, ով առաջատար է միանգամից երեք անվանակարգերում, դիջեյ Խալիդին («լավագույն ստեղծագործություն ռեփ/հիփ-հոփ ոճում»), ամերիկյան Linkin Park ռոք խմբին։

American Music Awards-ը հիմնադրվել է 1973 թվականին որպես Grammy մրցանակի այլընտրանք։ Մրցանակները հանձնվում են առցանց քվեարկության արդյունքների հիման վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել