Azatutyun.am-ը գրում է.

Սիրահարների այգում մեկնարկել է «Հանուն գիտության զարգացման»-ի նախաձեռնած հանրային քննարկումը։

Նախքան նոյեմբերի 22-ին նախատեսված բանավեճը, ըստ նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի, իրենք ցանկանում են այս կերպ լսել բոլոր մտահոգ անձանց մոտեցումները և հստակեցնել այն օրենսդրական առաջարկները, որոնք դրված են լինելու ուսանողության դիրքորոշման հիմքում։

«Մենք պետք է հասկանանք, թե մեր գլխավոր խնդիրն այս պահին ո՞րն է, ինչի՞ շուրջ մենք կարող ենք ինչ-որ նպատակի հասնել։ Կլոր սեղանի նպատակը դա է, որ կարողանանք մի քանի խնդրի շուրջ ինչ-որ զիջում կորզենք, որ էս ամեն ինչի մեջ ինչ-որ արդյունավետություն լինի», - ասաց Պետրոսյանը։

Հանրային քննարկման մասնակիցները հորդորեցին նախաձեռնության անդամներին փողոցային պայքարը չդադարեցել․ - «Կառավարությունը, Ազգային ժողովը, բոլոր չինովնիկները գնում են կլոր սեղանի, բանակցությունների մի պատճառով, որովհետև այսօր ուսանողներն ունեն փողոց, եթե կորցնեք փողոցը, իրենք այլևս ձեզնով հետաքրքրված չեն լինելու։ Մի անգամ կհանդիպեն, երկրորդ անգամ կհանդիպեն ու վերջ, իսկ երկրորդ անգամ փողոց հավաքելը լինելու է շատ դժվար։ Դրա համար ես կարծում եմ, որ մինչև մենք չունենանք շոշափելի արդյունք, փողոցը կորցնել չի կարելի»։

Այսօր ավելի վաղ Դավիթ Պետրոսյանն «Ազատության»-ը փոխանցել էր, որ շաբաթ օրը աշխատանքային քննարկում է ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, որտեղ էլ որոշել են կլոր սեղանի վայրն ու ֆորմատը։

Ըստ նախաձեռնության անդամի, հոկտեմբերի 22-ի հանդիպումը տեղի կունենա Ազգային ժողովում՝ բանավեճի ֆորմատով, երկու կողմը կունենա 5-ական ներկայացուցիչ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել