Լեոնարդո Դի Կապրիոն նկատվել է հերթական երիտասարդ մոդելի ընկերակցությամբ։ Այս անգամ դերասանին նկատել են 22-ամյա Սառա Շնայդերի հետ։

DailyMail-ի պապարացիները նրանց միասին են տեսել Նյու Յորքի Estiatorio Milos ռեստորանում ընթրելիս։ Այնտեղ նրանք ուղևորվել էին Christie’s-ի աճուրդից հետո։

Նախկինում Շնայդերը հարաբերությունների մեջ է եղել 19-ամյա Ջեյդեն Սմիթի հետ, ով հանդիսանում է դերասան Ուիլ Սմիթի որդին։ Չնայած այն բանին, որ Շնայդերը ներկայացրել է մի շարք հանրահայտ բրենդերի հավաքածուները, շշուկներ կան, որ մի անգամ նրան բռնացրել են 16 հազար դոլար արժողությամբ Hermès պայուսակի գողության մեջ։

Դեռևս հայտնի չէ, թե որքան լուրջ են Դի Կապրիոյի և նոր ընկերուհու հարաբերությունները, սակայն հոլիվուդյան ամուրին արդեն հասցրել է մոդելային բիզնեսից առնվազն 5 աղջկա փոխել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել