Ingredients

Պատրաստման եղանակ

  1. Միսը կտորների ենք բաժանում, բուսայուղով տապակում այնքան, մինչև դառնա ոսկեգույն: Աղ ու պղպեղ ենք ցանում և ըստ ճաշակի համեմունքներ ավելացնում: Լցում ենք ջուրն ու շոգեխաշում մինչև եփվելը (մոտ 40 րոպե): Սնկերը լվանում ենք, մասի բաժանում և լցնում մսի վրա: Շոգեխաշում ենք 10-15 րոպե:
    perlovka-msov-snkov-1
  2. Գազարը կտրատում ենք ձողաձև, սոխը՝ խորանարդաձև: Բանջարեղենը լցնում ենք մսի ու սնկի վրա, փակ կափարիչով շոգեխաշում 10 րոպե: Հենց որ բանջարեղենը փափկում է, ավելացնում ենք ոլոռը և եփում 2 րոպե:
    Գարեձավարը լվանում ենք, մեծ քանակությամբ ջրի մեջ լցնում, թողնում ողջ գիշեր: Առավոտյան ջուրը դատարկում ենք, նորից լվանում ու աղ արած ջրում եփում մինչև պատրաստ լինելը: Հենց որ գարեձավարը պատրաստ է լինում, ջուրը դատարկում ենք ու կաթսան տաք ծածկոցով փաթաթում: Այդ ժամանակ գարեձավարը բացվում է և դառնում շատ փափուկ ու գեղեցիկ:
    Գարեձավարին ավելացնում ենք բանջարեղենը, միսն ու սնկերը: Խնամքով խառնում ենք, 1-2 րոպե պահում կրակին ու մատուցում:
    perlovka-msov-snkov-2
  3. Ահա և վերջ:
    perlovka-msov-snkov-3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել