Ասում են՝ Սաուդյան Արաբիայում վերջին շրջանում տեղի ունեցած ներքին կարևոր գործընթացների ֆոնին առաջիկա շաբաթվա ընթացքում թագավոր Սալման իբն Աբդ ալ-Ազիզ ալ-Սաուդը պատրաստվում է հրաժարվել գահից՝ այն զիջելով որդուն՝ երկիրը փաստացի կառավարող առաջին գահաժառանք արքայազն Մուհամմադ իբն Սալմանին՝ պահպանելով միայն պատվավոր կոչումները:

Ասում են նաև, որ Մուհամմադ իբն Սալմանը, ստանձնելով երկրի ամբողջական կառավարումը, անմիջապես վճռական գործողությունների է դիմելու Իրանի և լիբանանյան «Հիզբալլահ» ռազմաքաղաքական կազմակերպության դեմ. այս հարցում երիտասարդ և արկածախնդիր թագավորը ծրագրում է դիմել Իսրայելի աջակցությանը: «Հիզբալլահի» դեմ հնարավոր գործողություններն իրականացվելու են ինչպես բուն Լիբանանում, այնպես էլ՝ Սիրիայում:

Ընդամենը հաշված օրեր անց կհամոզվենք՝ արդյո՞ք ճիշտ են ասում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել