Panorama.am-ը գրում է.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ՌԴ միջազգային օրակարգի առաջնահերթ հարցերից է»,- լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից: 

«Այս հարցը մեր համար միջազգային օրակարգում առաջնայիններից է, որովհետև խոսքը պարզապես մեր հարևանների մասին չէ: Այդ ժողովուրդների հետ մեզ կապում է ոչ միայն միջազգային իրավական փաստաթղթերի փաթեթը և պարտավորությունները, այլև՝ կյանքը, ճակատագիրը: Մենք հարյուրամյակներ շարունակ ունեցել ենք ընդհանուր պատմություն: Մեր համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն առաջնային է», - ասել է Մարիա Զախարովան:

Անդրադառնալով՝ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարության վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին, թե ԱՄՆ-ն, հնարավոր է, հետ կանչի իր համանախագահին Մինսկի խմբից կամ փոխի նրա կարգավիճակը, որի պատճառաբանությունը Պետդեպարտամենտի ֆինանսավորումը նվազել է, Զախարովան նշել է, որ այդպիսով կփոխվի նաև ՄԽ ձևաչափը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել