Հայտարարվել է Բարդայի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի պատճառած վնասների չափը: Երկրաշարժը Բարդայի շրջանում վնասել է 150 տուն: Ամենաշատը տուժել է Մեշեչիլիկ ավանը, որտեղ մեծ մասամբ ապրում են տեղահանված բնակիչները, տներից մեկն ամբողջությամբ ավիրվել է:

Այլ շրջաններում երկրաշարժը վնասել է 127 տուն, սատկել են ընտանի կենդանիներ: Ուչողլան գյուղում մեկ տուն ամբողջությամբ ավիրվել է: Իսմայիլբեյ և Եվողլու գյուղերում վնասվել է 9 տուն, տներից 3-ն ամբողջությամբ ավիրվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել