Դայվիդ Քինգը՝ փորձառու մասնավոր քննիչը, պատմել է ամենատարածված նշանների մասին, որոնք փաստում են ամուսնու դավաճանությունը։ Ըստ նրա՝ այն կանայք, ովքեր օգտվում են իր ընկերության մատուցած ծառայություններից, 80% դեպքերում ճիշտ են։ Եվ դրա պատճառն էլ այն է, որ կանայք կարողանում են նկատել մանրուքներ, որոնք էական չեն նրանց ամուսինների համար։

BlogNews-ը որոշել է կիսվել քննիչի տրամադրված ինֆորմացիայով և Ձեզ է ներկայացնում այն 4 նշանները, որոնց առկայության դեպքում Ձեր ամուսինն, ամենայն հավանականությամբ, դավաճանում է Ձեզ։

Նշան #1


Առաջին և ամենակարևոր նշանն այն է, երբ Ձեր ամուսինը կամ ընկերը սկսում է ավելի լավ խնամել իրեն։ Դա կարող է արտահայտվել նոր օծանելիքով, սանրվածքով, հագուստով և ոճի փոփոխությամբ։ Եթե զգում եք, որ նա չի ցանկանում շատ ժամանակ անցկացնել Ձեզ հետ, ապա մեծ է հավանականությունը, որ նա դավաճանում է։

Նշան #2


Եթե տղամարդը գաղտնաբառ է ավելացրել իր սմարթֆոնի, պլանշետի կամ համակարգչի վրա, ապա դա վատ նշան է։ Դե, իհարկե, եթե դուք ամեն օր ստուգում եք նրա սմարթֆոնը, ապա դա նորմալ պատասխան է, քանի որ նա պարզապես անձնական տարածության կարիք ունի։

Սակայն եթե Ձեր հարաբերությունները լի էին վստահությամբ, և հետո հանկարծ նա գաղտնաբառ է ավելացրել, ապա հավանաբար թաքցնելու բան ունի։

Նշան #3


Դավաճանող մարդուն բնորոշ են ագրեսիան ու զայրույթը։ Դրանք կարող են արտահայտվել նույնիսկ աննշան բաներով, ինչպիսիք են ամեն զանգին պատասխանելիս հեռանալը, ցանկացած հարցի հետևանքով վիճելը և, առհասարակ, կոնֆլիկտի գնալը։

Իրականում այսպիսի իրավիճակում տղամարդը պարզապես ցանկանում է ազատվել մեղքի զգացումից։ Նա փորձում է արդարացնել իր գործողությունները Ձեզ մեղադրելով։

Նշան #4


Վերջին նշանն էլ այն է, որ Ձեր տղամարդը ցանկանում է մշտապես դուրս գալ տանից առանց Ձեզ։ Եթե Ձեր ամուսինն անցյալում պարբերաբար դուրս էր գալիս Ձեզ հետ, իսկ հիմա խուսափում է դրանից, ապա դուք անհանգստանալու առիթ ունեք։

Նույնը վերաբերում է նաև այն իրավիճակներին, երբ նա անցյալում ցանկանում էր տանը մնալ, իսկ հիմա խուսափում է դրանից։ Շատ հավանական է, որ Ձեր ամուսինը մեկին է գտել, ում հետ ցանկանում է ժամանակ անցկացնել։

Կարևոր բան, որ պետք է հիշել. առանձին-առանձին այս նշանները ոչինչ են, սակայն եթե նկատում եք սրանցից մի քանիսը, ապա չպետք է անտեսեք դրանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել