Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը և նրա փեսացուն՝ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը, վաղը կամուսնանան: Այս մասին հայտնում է Mirror-ը:

Զույգն արարողության վայրը գաղտնի է պահում: Հարսանիքի հրավեր են ստացել Բեյոնսեն, Ջեյ Զին և այլ հայտնիներ, բայց հասցեն նրանց միայն վաղն առավոտյան կուղարկեն:

Daily Mail-ի տեղեկությամբ՝ հարսանիքը տեղի կունենա Նոր Օռլեանում՝ քաղաքի ամենաշքեղ վայրում:

Հիշեցնենք՝ 11 շաբաթ առաջ 36-ամյա սպորտսմենուհին երեխա է ունեցել: Միաժամանակ, նա պատրաստվում է թենիս վերադառնալ արդեն Australian Open-ի ժամանակ, որը կանցկացվի հունվարին:

34-ամյա Ալեքսիս Օհանյանն ամերիկյան Reddit հայտնի պորտալի համահիմնադիրներից է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել