«ԵՄ բազում երկրներ ավելի շատ հետաքրքրված են Հայաստանի խնդիրներով, որ դա ավելի չնպաս­տի արտագաղթին: Բնականաբար, ասել, թե Եվրո­պան իսկապես որոշում ունի, ոչ, չունի: Բոլոր երկրներում, որոնք վիզայի ազատականացում են ստացել, սկզբնական շրջանում նկատվել են այդ բացա­սական միտումները, երբ մարդիկ ավելի շատ են հե­ռացել երկրից: Բայց եկել է մի շրջան, երբ պետու­թյունը սկսել է ավելի շատ վստահություն ներշնչել սեփական քաղաքացիներին, իրավիճակը կայունա­ցել է, և այլևս նման խնդիր չի առաջացել»,- մեր թղ­թակցին ասել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ մեկնաբանելով անօրի­նական միգրացիայի հետ կապված ԵՄ որոշ երկրների մտահոգությունները և Հայաստանի հետ վիզա­ների ազատականացման իրական բանակցային փուլի ձգձգումը:
 
Ըստ նրա՝ ՀՀ-ի դեպքում դեռ վաղ է խոսել, որ շուտով կստանա այն, ինչ ստացան Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, և վիզայի ազատա­կանացման ճանապարհին այլ խնդիրներ ևս կան. «ՀՀ-ն դեռ պետք է ապացուցի, որ եվրոպական ին­տեգրման առումով բավականին կայուն ռելսերի վրա է, քանի որ Հայաստանի այդ իմիջը խարխլվեց 2013 թ. սեպտեմբերի 3-ի հայտնի որոշման արդյուն­քում, և, թերևս, շատ ավելի լուրջ հարցեր կան այս պահին: Հայաստանը պետք է ապացուցի, որ ինքնիշխան պետություն է, ու եվրոպական ինտեգրումն իր համար այլընտրանք չունի»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել