Գեներալ ՄքՔրիստալին կհիշեք. Աֆղանստանի ու Իրաքի պատերազմների հրամանատարն էր։ Նրա մասին նաև ֆիլմ կա, կոչվում է «Պատերազմի մեքենա». Բրեդ Փիթն է խաղում ու բավականին վատ ֆիլմ է։ Ահագին խոսեցինք մեր բանակաշինությունից, բանակային դիվանագիտությունից, ԱՄՆ դերից համաշխարհային անվտանգության ճարտարապետության մեջ, Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններից և այլն։ Չորս աստղ կրող գեներալը Թրամփին մերժել է՝ հրաժարվելով պաշպանության նախարարի պաշտոնից։ Ասում է՝ լիքը անհամաձայնություն ունեմ հետը։ Բայց այնպիսի հարգանքով էր խոսում իր երկրի նախագահի մասին, որ ուղղակի ցնցվել էի։ Խոսքս հիշեք, էս մարդը դեմոկրատ նախագահի օրոք Պենտագոնն ա ղեկավարելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել