Նոյեմբերի 5-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ դուդուկահար Կամո Սեյրանյանի երևանյան առաջին մենահամերգը: BlogNews.am-ի հետ զրույցում դուդուկահարը պատմել է համերգից հետո ստացած առաջարկների մասին և համերգից հավաքական տեսանյութ տրամադրել:

«Համերգի ժամանակ բոլորը հիացած էին ընդհանուր շոու ծրագրից, երաժշտությունից և այն ամենից, ինչ այդ օրը կատարվում էր բեմի վրա: Իմ մենահամերգը երկու տարվա մանրակրկիտ աշխատանքի արդյունք էր, հաշվի էինք առել յուրաքանչյուր մանրուք, ամեն ինչ շատ համահունչ էր: Մենք մոտավորապես մեկ տարի հավաքում էինք այն տեսանյութերը, որոնք ներկայացվեցին էկրաններին»,- նշում է Կամո Սեյրանյանը:

Օրինակ՝ Սայաթ-Նովայի «Քամանչա» երգի կատարման ժամանակ էկրաններին ներկայացված էր գեղեցկուհի աղջիկ՝ հայկական տարազով, ձեռքին՝ քամանչա: Կամոն նշում է, որ համերգային ծրագրի վրա աշխատել են մոտ հինգ հարյուր հոգի՝ Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան), «Հովեր» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան), Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստներ (բալետմայստեր Արման Բալմանուկյան), «Բերդ» պարային անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Գևորգյան), ովքեր արեցին համերգի բացումը և բեմ բարձրացրին աշխարհում ամենամեծ՝ ութ մետր երկարությամբ դուդուկը: Համերգին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել Վրաստանի «Մետեխի» ազգային բալետի կոլեկտիվը, ովքեր իրենց գեղեցիկ պարով շատերին զարմացրին։ Առաջին անգամ Արամ Խաչատրյանի լեզգինկայի տակ պարեցին վրացիները, գեղեցիկ պար էր բեմադրել Սոֆի Դևոյանը։ Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի սաները ևս իրենց մասնակցությունն ունեին: Նույն բեմում էին հանրապետության լավագույն ժողգործիքների վարպետները։

Կամո Սեյրանյանի մենահամերգին ներկա էին աշխարհահռչակ երաժիշտներից բաղկացած խումբը՝ Forbidden saints-ը՝ շեփորահար՝ Ռամոս Ֆլորես, երեք Գրեմմի ունեցող Արչի Պենան, հայազգի ջութակահար Արմեն Մովսիսյանը, ով երկար տարիներ նվագել է «Յանի» խմբում, թավջութակահար Ալեքսանդր Ժիրոֆը, պերկուսիո՝ Ջոել Դել Սոլ, բաս կիթառ՝ Գաբրիել Վիվաս: Համերգի ռեժիսորն է Արման Գևորգյանը, հնչյունային ռեժիսորը՝ Կարեն Չիլինգարյանը, լուսային ձևավորողը՝ Արթուր Մուշեղյանը, գործիքավորողները՝ Արտակ Հակոբյանը, Կարեն Անանյանը և Մարտին Ուլիխանյանը: Դուդուկահարը հատուկ շնորհակալություն է հայտնում «ՊանԱրմենիան» մեդիա գրուպին, Մարզահամերգային համալիրի բոլոր աշխատակիցներին՝ Վազգեն Ասատրյանի գլխավորությամբ:PP_A0731PP_A0758PP_A0764PP_A0781PP_A0803

PP_A0841
PP_A0857
PP_A0901
PP_A0959
PP_A0964
PP_A0968
PP_A0988
PP_A1026
PP_A1152

Երևանյան համերգային ծրագրով դուդուկահարը պայմանագիր է կնքել արդեն մի քանի երկրում ներկայանալու համար. «Համերգից արդեն մոտ մեկ շաբաթ է անցել, և արդեն բավականին լուրջ արձագանքներ կան: Իհարկե, այս ամենը միայն Երևանի համար չէր նախատեսված, պատրաստվում եմ առաջիկայում Մոսկվայում, Փարիզում, Լոս Անջելեսում, Ավստրալիայում, Սիդնեյում համերգներ ունենալ: Մեզանից պահանջում են այս մենահամերգիս փաթեթը»:  

Կամո Սեյրանյանի մենահամերգի ժամանակ առաջին անգամ բեմ բարձրացան դուդուկահարի երեխաները. «Ես նրանց առաջին բեմելը երկար ժամանակ պահում էի. սպասում էի կարևոր առիթի, որպեսզի, այսպես ասած, բում անեի: Պետք է ասեմ, որ երկուսն էլ ցնցեցին դահլիճը: Աղջկաս համար նոր երգ էր գրվել (կոմպոզիտոր՝ Կարեն Անանյան, խոսքերի հեղինակ՝ Ավետ Բարսեղյան), տղաս երգեց գուսան Ռազմիկի «Յար արի» երգը: Իմ երեխաները բավականին լուրջ են զբաղվում երգով, բայց, ի տարբերություն մյուս ծնողների, ես նրանց համար տեսահոլովակներ չեմ նկարահանել։ Ես հնարավորություն ունեի նրանց համար տասը տեսահոլովակ նկարահանելու, կարող էի փորձել առաջ տանել, բայց ասում էի՝ սպասեք, միանգամից պետք է զարմացնեք աշխարհին»:

Դուդուկահարի որդին ավարտել է Չայկովսկու դպրոցը, հիմա սովորում է Կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնի առաջին կուրսում, իսկ աղջիկը չունի երաժշտական կրթություն, բայց սովորել է Երգի պետական թատրոնում, իսկ հիմա սովորում է Չայկովսկու դպրոցում: Կամոն չի բացառում, որ հետագայում կարող ենք տեսնել երեխաների տեսահոլովակները: 

PP_A1231
PP_A1337
PP_A1341
PP_A1351
PP_A1354
PP_A1363
PP_A1369
PP_A1380
PP_A1381
PP_A1397
PP_A1616

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել