2018 թ. հունվարին Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը երրորդ անգամ ծնող կդառնան: Երեխային փոխնակ մայրը կունենա:

Քիմն ապագա երեխայի պատվին իր լոսանջելեսյան առանձնատանը baby shower ձևաչափով երեկույթ է կազմակերպել:

Ապագա մորը շնորհավորելու են գնացել շատ հարազատներ և աստղային ընկերներ, այդ թվում՝ Քիմի մայրը՝ Քրիս Ջենները, քույրերը՝ Քայլին, Քենդալը և Քլոեն:

Քիմը հյուրերին նվիրել է իր KKW Fragrance ապրանքանիշի նոր օծանելիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել