Երեկ Երգի պետական թատրոնում հավաքվելու շատ կարևոր առիթը կար. թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի «Երգեր» գրքի շնորհանդեսն էր: Գիրք-նոտաները ներառում էր կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի`տարբեր տարիների ընթացքում գրած 40 երգ: Մինչ այժմ երգահանի հանրաճանաչ և սիրված երգերը հնչել են տարբեր գործիքավորումներով և նվագախմբի ուղեկցությամբ: Դաշնամուրային փոխադրումներով այս երգերը կարող են կատարվել երաժշտական կրթական հաստատություններում և նախակրթարաններում: Գրքում ներկայացված երգերը բազմաբովանդակ են և բազմաժանր` հայրենասիրական, մանկական, սիրային և այլն: «Երգեր» գիրքը հրատարակվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ: BlogNews.am-ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր դրվագները:

Միջոցառմանը ներկա էին Երգի պետական թատրոնի ավագ և երիտասարդ սերունդը, Արթուր Գրիգորյանի կոլեգաները, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ Գրիշա Աղախանյանը, Շողեր Թովմասյանը, Շուշան Պետրոսյանը, Սիլվա Հակոբյանն՝ ամուսնու հետ, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Սաֆարյանը, Էրիկ Կարապետյանը՝ սիրելիի` Սվետլանայի հետ, Մարին, Սոֆի Մխեյանը, Սոնա Ռուբենյանը, Մարտա Կիրակոսյանը, Գրիգոր Կյոկչյանը, Ավետ Բարսեղյանը, Իրինա Դանիելյանը և այլք:

IMG_5 copyIMG_6 copyIMG_7 copyIMG_8 copy

«Բոլորիս հավաքական միտքն էր վերջապես գիրք ունենալ: Այստեղ ընդգրկված է 40 երգ, և ինչպես ասում է հեղինակը, բոլոր երգերը չէ, որ ընդգրկվել են, մյուսներն էլ, իհարկե, կսպասեն իրենց հերթին: Գիրքը նոտաներով և խոսքերով է, երեք բաժնից՝ մանուկների, հայրենիքի, և ունի հետաքրքիր բաժին՝ ամենքին: Այս գիրքը մի ամբողջ կյանք, մի ամբողջ պատմություն է, և երբ կարդում ես, հիշում ես, թե ինչպես են ստեղծվել այդ երգերը»,-նշում է հաղորդավարուհի, բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Անիտա Հախվերդյանը։

Երեկոյի ընթացքում հանդիսատեսը վայելեց «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի սաունդթրեքը Արթուր Գրիգորյանի և Ռուսլան Ելյազյանի կատարմամբ: Խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունն Արթուր Գրիգորյանինն է:

«Մեծագույն հաճույք է մեր մեծ երաժշտի մասին խոսել արդեն ոչ որպես սան, այլ՝ համահեղինակ: Գրիգորիչ, մենք հպարտ ենք Ձեզնով, և շնորհավորում եմ»,- նշեց Ավետ Բարսեղյանը։

Արթուր Գրիգորյանին շնորհավորեց նաև Գրիգոր Կյոկչյանը, ով համագործակցում է վերջինիս հետ. «Իմ ստեղծագործական կյանքում Արթուր Գրիգորիչի ավանդը շատ է: Այս գիրքը ժառանգություն է հետագա սերնդի համար: Ես էլ ուրախ եմ, որ իմ մի երգը` Միշայի «Փոքրիկ ղարաբաղցին», ընդգրկված է այս գրքում»:

Դահլիճում նստած էին հեղինակներ, ովքեր ևս աշխատել էին Արթուր Գրիգորյանի հետ`Շուշան Պետրոսյանը և Սրբուհի Ստամբոլցյանը:

IMG_9 copy
IMG_10 copy
IMG_11 copy
IMG_12 copy
IMG_13 copy
IMG_14 copy
IMG_15 copy
IMG_16 copy
IMG_17 copy
IMG_18 copy
IMG_19 copy
IMG_21 copy
IMG_22 copy
IMG_23 copy
IMG_24 copy
IMG_25 copy
IMG_26 copy
IMG_27 copy
IMG_28 copy
IMG_29 copy
IMG_30 copy
IMG_31 copy
IMG_32 copy
IMG_33 copy

«Գաղափարն առաջացավ անցած տարի՝ իմ ստեղծագործական երեկոյից հետո, որոշեցինք՝ ինչու չէ, ժամը հասել է, արդեն վաթսուն տարեկան եմ և իրավունք ունեմ նման գիրք-նոտաներ հրատարակելու: Գտնում եմ, որ ժամանակն էր, և սա առաջին գիրքն է. դեռ ինը գիրք պետք է լույս տեսնի, որպեսզի բոլոր երգերն ունենան հագուստ: Ես համարում եմ, որ բոլոր երգերը պետք է ունենան իրենց հագուստը, ինչպես, օրինակ, այս քառասունն ունեցան իրենցը: Իմ երգերը հեշտ երգերից չեն, և ես չեմ մեղադրում այն ուսուցիչներին, ովքեր խոսքս ճիշտ չեն ընկալում, հիմա արդեն կարող են ամեն ինչ ճիշտ մատուցել»,- նշում է Արթուր Գրիգորյանը։

Գրքում կան Արցախի մասին երգեր, բայց հեղինակի խոսքով՝ բնավ էլ կապ չունի նրա՝ արցախցի լինելու փաստի հետ. «Օրինակ՝ նույն «Արցախ» երգը ես գրել եմ Դիլիջանում։ Այն կոմպոզիտորներից չեմ, որ տոնից տոն երգ գրեմ կամ, օրինակ, գնամ Արցախ հատուկ երգ գրելու համար, ինչպես նաև այն կոմպոզիտորներից չեմ, ով սպասում է ծափահարությունների»: 

Օրվա ընթացքում ձեռքբերված գրքերը մակագրվեցին հեղինակի կողմից, բայց ինչպես Արթուր Գրիգորյանն ասաց՝ գրքի առաջին օրինակը թոռնիկի` Կայայի, համար է մակագրել. «Գրել եմ՝ դու ամենագլխավոր երաժշտությունն ես իմ կյանքում»:

IMG_34 copy
IMG_35 copy
IMG_36 copy
IMG_37 copy
IMG_38 copy
IMG_39 copy
IMG_40 copy
IMG_41 copy
IMG_42 copy
IMG_43 copy
IMG_44 copy
IMG_45 copy
IMG_46 copy
IMG_47 copy
IMG_48 copy
IMG_49 copy
IMG_50 copy
IMG_51 copy
IMG_52 copy
IMG_53 copy
IMG_54 copy
IMG_55 copy

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Շաքե Արմենի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել