Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երջանիկ է ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնական կյանքում և դաստիարակում է երկու հրաշալի երեխաների՝ աղջկա և տղայի։ Զույգը պատրաստվում է համալրման, առաջիկայում փոխնակ մայրը լույս աշխարհ կբերի նրանց երրորդ զավակին, հայտնում է Joinfo-ն։

Օրերս Քիմն Instagram-ի իր էջում կիսվել է նկարով, որում պատկերված է նրա որդի Սեյնթը՝ եռանիվ հեծանիվի վրա։ Լուսանկարը երկրպագուների կողմից արժանացել է բազմիցս հիացական մեկնաբանությունների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել