Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան–Իջևան ճանապարհից դեպի Ճամբարակ տանող խաչմերուկից մոտ 600 մետր հեռավորության վրա՝ կամրջին հարակից տարածքում, թափառող շան երախում քաղաքացիները նկատել են մարդու մարմնի մաս:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգողները հայտնել են, որ այն նմանեցնում են ձեռքի:

Նշված վայր են մեկնել Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գրիգոր Գրիգորյանի, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի, նույն վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վահրամ Գյոզալյանի և ավագ քննիչ Գագիկ Այվազյանի գլխավորությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել