Թրենդները ծնվում են ոչ միայն պոդիումի վրա, այլև հենց փողոցում, նորաձևության շաբաթների ընթացքում: Վերջին շրջանի նմանատիպ թրենդներից է կենդանական պրինտը, որը չափազանց մեծ նախընտրություն է ստացել նորաձևության մի շարք բլոգերների կողմից:

Մեր իրականության մեջ մեծամասամբ ընդունված է կենդանական պրինտ պարունակող հագուստը հականորաձև և գռեհիկ համարել: Նման մոտեցման պատճառը երևի թե ոչ գրագետ մոտեցումն ու համադրումն է, ինչպես նաև չափի զգացման բացակայությունը:

Մինչդեռ այսօր նորաձևության աշխարհում կենդանական պրինտը շատ ակտուալ է: Կարելի է ստանալ անթերի նորաձև look՝ կիրառելով պրինտ պարունակող փոքր դետալներից ընդհուպ մինչև ամբողջական հագուստի մասեր:

Օրինակ՝ կենդանական պրինտ պարունակող կոշիկները, վզկապը կամ պայուսակը կարելի է համադրել գրեթե ցանկացած look-ի հետ, և համոզված եղեք, որ այդ փոքր շեշտը ոչ մի կերպ չի փչացնի, այլ, ընդհակառակը, էլ ավելի կթարմացնի ձեր տեսքը: Եվ կարևորն այն է, որ կենդանական պրինտը ինքնին շատ կանացի և սեքսուալ է և անգամ սպորտային ոճում մի կաթիլ ակցենտը թույլ կտա Ձեզ ավելի կանացի զգալ:

Իսկ ահա ամբողջական հագուստի պարագաներ համադրելն ավելի բարդ է և ավելի գրագետ մոտեցում է պահանջում, բայց արդյունքը ևս ավելի խոստումնալից է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել