Կոկոսի խեցգետնի չանչերը կարող են 10 անգամ ավելի մեծ ճնշմամբ սեղմել առարկաները, քան մարդկային ձեռքը: Այս մասին հաղորդում է Newscientist պորտալը:

Հետազոտողներն ուսումնասիրել են 29 վայրի կոկոսի խեցգետինների չանչերի ուժը, որոնք կշռում են 30 գրամից մինչև 2 կգ: Սեղմման դեպքում չանչերի առավելագույն ճնշումը գիտնականները գնահատել են 1800 նյուտոն:

Հաշվի առնելով, որ կոկոսի խեցգետնի առավելագույն քաշը կարող է հասնել 4 կգ-ի, գիտնականները պարզել են, որ այդ տեսակը կարող է ունենալ 3000 նյուտոն ճնշում, ինչը 10 անգամ գերազանցում է այն ուժը, որով կարող է սեղմել միջին վիճակագրական մարդու ձեռքը:

Կոկոսի խեցգետինները բնակվում են Հնդկական և Խաղաղ օվկիանոսների կղզիներում: Նրանց սննդակարգի մեջ են մտնում կոկոսի ընկույզները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել