Նյու Յորքի Metropolitan արվեստի թանգարանում Կոստյումի ամերիկյան ինստիտուտի պարահանդեսը ամեն տարի ներգրավում է շոու բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչներին և զարմացնում հավաքվածներին կոստյումներով: Հաջորդ տարի միջոցառումը կկայանա մայիսի 7-ին, և Աննա Վինտուրը՝ երեկույթի անփոխարինելի կազմակերպիչը, արդեն ընտրել է Met Gala-ի հաղորդավարներին: Այս մասին հայտնում է Popcornnews-ը:

Երեկույթի հաղորդավարներ և միջոցառման համակազմակերպիչներ դառնալու պատվին են արժանացել Ամալ Քլունին, Ռիհաննան և Դոնաթելա Վերսաչեն: Ե՛վ Ռիհաննան, և՛ Դոնաթելան Կոստյումի ամերիկյան ինստիտուտի պարահանդեսում իրենց լիովին ազատ են զգում և մեկ անգամ չէ, որ այցելել են այս միջոցառմանը, իսկ ահա Ջորջ Քլունիի կնոջ համար այդպիսի միջոցառումն անսովոր է: Ամալն այցելել է Met Gala ընդամենը մեկ անգամ՝ 2015-ին, որպես Ջորջի ուղեկից:

Արդեն հայտարարվել է երեկույթի թեման՝ «Երկնային մարմին. նորաձևությունը և կաթոլիկական երևակայությունը», ինչը, միանշանակ, ավելացնում է առանց այն էլ էքստրավագանտ միջոցառման անսովորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել