«Սա Սերժ Սարգսյանի պատասխանն է Էրդողանին, Սերժ Սարգսյանը հստակեցնում է, թե ինչ ձևաչափում և ինչպես պետք է ընթանան առաջիկա բանակցությունները, որ այլ տարբերակ գոյություն չունի, որի մասին երազում է ադրբեջանական կողմը: Այս դիրքորոշումն էլ ավելի արդարացված և պաշտպանված է հնչում այսօր, քանի որ ունի և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների աջակցությունը: Սերժ Սարգսյանը մինչ այդ հանդիպումը հասկացնում է, որ դեմ է և այդ խոսակցություններին, և այդ ձևաչափում ԼՂ հակամարտության քննարկմանը»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նախօրեին ԼՂ հակամարտությանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անդրադարձին:
 
Իր հերթին՝ գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախն ասել է, որ, ամենայն հավանականությամբ, ոգևորված ամերիկյան աջակցությունից՝ հայկական կողմը, ի դեմս ՀՀ նախագահի, փորձեց ադրբեջանական կողմին հիշեցնել այդ պայմանավորվածությունների մասին: «Բայց գործընթացն այդ համաձայնությունների շուրջ տապալվել է, կարծում եմ` առաջիկայում ևս տապալվելու է, և այս հայտարարությունները մնալու են հռետորաբանության շրջանակում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել