Հանրահայտ դերասան Ջորջ Քլունիի երկրպագուները շոկի մեջ են այն բանից հետո, երբ Քլունին The Sunday Times-ի հետ հարցազրույցում խոստովանել է, որ դերասանական կարիերան ավարտելու ցանկություն ունի։

«Օսկարի» կրկնակի և «Ոսկե գլոբուսի» քառակի դափնեկիրն ասել է, որ դերասանի աշխատանքով ինքը ստիպված է եղել զբաղվել՝ հաշիվները վճարելու համար, սակայն այժմ ինքը գումարի կարիք չունի, իսկ դա նշանակում է, որ վերջապես կարող է իրեն թույլ տալ զբաղվել նրանով, ինչն իրեն իսկապես դուր է գալիս։

Իսկ Քլունիին դուր է գալիս իր ընտանիքը՝ կինը՝ Ամալն, ու երկվորյակները, որոնք լույս աշխարհ են եկել այս տարվա հունիսին։

«Ես արդեն 56 տարեկան եմ, այլևս նկարահանվելու անհրաժեշտություն չկա՝ նոր աղջիկների հետ ծանոթանալու համար»,- կատակել է Քլունին։

Նա մտադիր չէ լիովին լքել կինոն, Քլունիին դուր է գալիս ֆիլմարտադրության գործընթացը, այնպես որ, նրան հնարավոր է տեսնել պրոդյուսերական դերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել