Park Indigo բրիտանական ընկերության մասնագետներն անվանել են տարբեր երկրներում ավտոմեքենաների ամենահանրահայտ մոդելները։

Աշխարհում առաջին տեղում է Toyota Hilux պիկապը, որը գլխավորում է թոփ վաճառքները 25 երկրներում, որոնց թվում են Ավստրալիան, Արգենտինան և Հարավային Աֆրիկան։ Երկրորդ հորիզոնականում է Volkswagen Golf-ը, որը մեծ ժողովրդականություն է վայելում Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Գերմանիայում և Նորվեգիայում։ Երրորդ հորիզոնականը բաժին է հասել Toyota Land Сruiser մոդելին, որը հանդիսանում է առավել պահանջված 7 երկրում, որոնց թվում են Կատարն ու Պապուա-Նոր Գվինեան։

ԱՄՆ-ում առաջին հորիզոնականում է հայտնվել Ford F-150 պիկապը՝ մոդել, որը մեծ պահանջարկ է վայելում այդ երկրում արդեն մոտ 40 տարի, իսկ Ռուսաստանում առաջատարը Hyundai Solaris-ն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել