Հայտնի մարդկանց ընտանիքում մեծացած Սոֆի Դևոյան կրտսերը դեռ փոքր տարիքից հասարակության ուշադրության կենտրոնում էր. նրա հեռուստատեսային առաջին քայլերն սկսվեցին «Որբերը» հեռուստասերիալից, որից հետո նա նկարահանվեց ևս մի քանի սերիալներում: Օրեր առաջ BlogNews.am-ը լուսանկարել է Սոֆիին և խոսել մի քանի թեմաների մասին:

Տասնվեցամյա Սոֆին դերասանի աշխատանքին բավականին լուրջ է վերաբերվում. «Շատ բարդ և պատասխանատու մասնագիտություն է, դու կատարում ես դեր և խաղում ոչ միայն քեզ համար, այլ մարդկանց հույզերի և զգացմունքների: Կարծում եմ՝ դա բավականին լուրջ է: Բոլոր խաղացած դերերս էլ ինչ-որ չափով դժվար էին, բայց ամենատպավորվածը և իմ սիրելին եղել է «Որբերը» հեռուստասերիալը: Չեմ կարող ասել, որ բարդ էր, բայց բոլոր կերպարներն ինձ համար ամեն դեպքում հետաքրքիր էր: Դերասանությունն ինձ համար հոբբի է, իսկ պարը, միանշանակ, առաջնային է»:

IMG_9083 copyIMG_9091 copyIMG_9096 copy

Սոֆիի ծնողները միշտ էլ քաջալերել են աղջկան իր կարիերայի փուլում, ասում է՝ դեպքեր չեն գրանցվել, որ անգամ ծանրաբեռնվածության պատճառով թույլ չտան, որ նկարահանվի. «Ծնողներս չեն միջամտել մասնագիտությանս ընտրության հարցում, իմ բոլոր հոբբիներն էլ ես ինքս եմ ընտրել, դրանք եղել են իմ ցանկությամբ»:

Ծնողները խիստ չեն, ասում է՝ առիթներ չեն լինում զայրանալու. «Նման առիթներ չեն եղել, որ ես ինչ-որ բան ցանկանամ, և նրանք դեմ լինեն: Մենք հիմնականում քննարկում ենք և արդյունքում համաձայնության գալիս: Պետք է ասեմ, որ մեր տան յուրաքանչյուր անդամ ինձ համար իր ուրույն տեղն ունի, և ես հաշվի են առնում նրանց յուրաքանչյուրի կարծիքը: Բայց իմ լավագույն զրուցակիցը մայրս է»:

Ստացած հոնորարներից չի դժգոհում, այն ծախսում է շատ տարբեր բաների վրա. «Եթե իմ սրտով բան եմ տեսնում, գնում եմ, հիմնականում ծախսում եմ իմ վրա»:

Այն հարցին՝ արդյոք առանձնանում է հասակակիցներից իր հայտնիությամբ, Սոֆին համեստորեն հերքում է՝ ասելով, որ ինքն այդպես չի կարծում: «Ես նման բան չեմ զգացել, անկեղծ ասած, անգամ ընկերների վերաբերմունքից չեմ զգում, որ այդպես է»:

Տղաների ուշադրությունից չի նեղվում, անակնկալներ և նվերներ հաճախ է ստանում. «Սիրելի չունեմ, բայց  թե ինչ տեսակի պետք է լինի իմ կողքի տղամարդն, ավելի լավ է՝ շրջանցեմ այդ հարցը»:

Խոսելով հետաքրքրությունների մասին՝ ասում է, որ նկարում է և զբաղվում դիզայնով, իսկ ազատ ժամանակ ընկերներիս հետ է զբոսնում. «Սովորում եմ դիզայներ Լիլիթ Մարգարյանի նորաձևության դպրոցում, ուզում եմ պարզապես սովորել և տատիկին օգնել տարազների և բեմական հագուստների հարցում»: 

IMG_8980 copy
IMG_8984 copy

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Գևորգ Խուրշուդյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել