Քանի դեռ չունենք հարցի պատասխանը, թե իրանական, թուրքական և ռուսական դեսպոտիկ պետությունների կազմում ապրելու տարիները, այդ պետությունների ընդունած որոշումներն ի՞նչ հետքեր են թողել մեր ինքնության վրա, ինչպե՞ս են փոխակերպել մեզ, որ մեկն ինչ չափով և արդյունքում մեր սոցիալական հարաբերությունների մոդելն ի՞նչ տրանսֆորմացիոն ճանապարհ է անցել (կամ չի անցել), մենք չենք ունենալու հստակ պատկերացում, թե ինչպես ենք պահպանելու մեր ինքնությունը գլոբալացող աշխարհի պարագայում:

Ինչ-որ մեկը կպնդի, թե առանց պետականության, թշնամական միջավայրում գտնվելով 1000 տարի պահել ենք, ուրեմն՝ մեր սոցիալական հարաբերությունների մոդելն արդյունավետ է, ինչ-որը մեկը աստվածային նախախնամություն կամ նախատրամադրվածություն կգտնի երևույթում, ինչ-որ մեկն էլ այլ տարբերակ կպնդի, բայց փաստը մնում է փաստ` չկա համապարփակ և փաստարկված ուսումնասիրություն: Իսկ առանց այդ ուսումնասիրության հնարավոր չէ գնահատական տալ անցյալին և կորեկցիայի ենթարկել ներկայիս գործընթացներն ու չափել սեփական գործողությունների արդյունավետությունը:

Մեկը կասի՝ լավն է, մյուսը կասի` վատն է, բայց մենք գիտակրթական համալիր ունենք: Կարծում եմ՝ գիտակրթական համալիրի առջև դրված խնդիրը ճիշտ չենք ձևակերպում կամ ընդհանրապես չենք ձևակերպում: Ու խնդիրը պետական պատվերը չէ, խնդիրը հենց խնդիր դնելն ու ձևակերպելն է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել