Ուրեմն՝ ինչպես և 50 տարի առաջ, իմպիչմենտի ռեալ վտանգը զգալով, ԱՄՆ նախագահը որոշում է երկու շաբաթով մեկնել Ասիա: Մեկնելիս Թրամփն ասում է, որ Հյուսիսային Կորեայում լուրջ խնդիր կա, ու որ «մեզ Պուտինի օգնությունն է անհրաժեշտ»: Ներքին սպառման համար հղված այս մեսիջն, իհարկե, ոչ մեկ բանի տեղ չդրեց, քանի որ ի սկզբանե պարզ էր, թե ով և ինչու է կորեացիքին բզում: Պուտինի դեմ չոքելու փոխարեն ԱՄՆ էսթաբլիշմենթը բռնում, սլիվ ա անում փաստաթուղթ, որն ապացուցում է, որ ԱՄՆ առևտրի նախարարը փայ ունի Պուտինի փեսա՝ Կիրիլ Շամալովի հետ նավթի բիզնեսում, ու որ այդ մասին նա չի նշել գործի ընդունվելիս, և ուրեմն՝ քաքի մեջ ա... Էս էն նախարարն ա, որ արդարացիորեն համարվում ա Թրամփի «պապան» ու կռիշը։ Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ կորեական «ճգնաժամի» ծագումնաբանության և ռուսական դեսանտնիկների քրեական անցյալի, ներկայի ու ապագայի մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել