ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան ՀՀ-ի դպրոցներում դասագրքերն անվճար դարձնելու համար:
Խոսքը վերաբերում է գրքերի վարձավճարներին: Օրինակի համար նշեմ, որ ես 9-րդ դասարանի դասագրքերի համար մուծում եմ շուրջ 8000 դրամ, իսկ 5-րդ դասարանի համար՝ 6000 դրամ: Համեմատության համար ասեմ, որ այս երկու վարձավճարների ընդհանուր գումարի չափով ես երեք երեխաներիս ապահովում եմ գրենական պիտույքներով: Կարծում եմ՝ սոցիալական բեռի թեթևացումՆ ակնհայտ կլինի ծնողների համար, եթե Սահմանադրական դատարանը բավարարի դիմումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել