Ամեն անգամ, երբ իմանում եմ, որ 2016 թվականի ապրիլյան մարտերին մասնակցած տղաների ուսման վարձերը չեն զեղչվել, հիշում եմ, որ մեր ծառայության տարիներին խոսվում է, որ իբր կոչումով զորացրված ուսանողների ուսման վարձը զեղչվելու է:

Մենք էլ 18 տարեկան երիտասարդներ էինք, որոնցից շատերը իրենք էին աշխատում այդ ուսման վարձի գումարը, ու ցանկացած զեղչ հաճելի կլիներ:

Մի խոսքով՝ ծառայեցինք, ոմանք, այդ թվում՝ նաև ես, կոչումով վերադարձանք, ու չեմ կարող նկարագրել այն պահը, որ հպարտ մտնում ես համալսարան, որ հայտնես կոչումիդ մասին, իմանաս զեղչի չափը, սակայն ոչինչ չասող հայացքով նայող մեկը հայտնում է՝ զեղչը ձեզ չի վերաբերում: Կարծես զեղչի համար հատուկ ցուցակ էր պետք, թե կոնկրետ ում պետք է վերաբերի:

Մեր ԿԳՆ-ն ուսանող քերելու գերագույն մասնագետ է ու այդ ճանապարհին ոչ մի սրբություն չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել