Վերջերս Առնոլդ Շվարցենեգերը և նրա նախկին կինը՝ Մարիա Շրայվերը, զարմացրել են բոլորին՝ միջոցառումնորից մոկին միասին ներկայանալով: Երևում է՝ 6 տարի անց նախկին ամուսինների շփումը ստացվում է, ինչի համար դերասանը շատ ուրախ է:

Դերասանի խոսքով՝ ինքը կարոտում է Մարիային և այն ժամանակը, երբ իրենք միասին էին: Հարցազրուցներից մեկում Շվարցենեգերը խոստովանել է, որ հիմա ափսոսում է իր արարքի համար, որը քանդել է 25 տարվա ամուսնությունը, և կարծում է, որ դա իր կյանքի գլխավոր սխալն է եղել. «Ես առանց երկար մտածելու կարող եմ վստահաբար ասել, որ դա ամենամեծ տապալումն էր»:

Հիշեցնենք՝ 2011 թ. 25 տարվա ամուսնությունից հետո Շվարցենեգերը խոստովանել է, որ 10 տարի ինքը կապ է ունեցել տան աշխատող Միլդրեդ Բաենի հետ, ով դերասանից երեխա է ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել