Մենք քաղաքական եւ քաղաքագիտական ընկալումների խնդիր ունեցող հասարակություն ենք, ավելի ճիշտ` դրանց խեղաթյուրման հետ խնդիր ունենք, շատ ավելի ճիշտ` ահագնացող տեմպերով իռացիոնալ դարձող հասարակություն ենք։

Ասենք, եթե ազգային֊պահպանողական ես կամ սոցիալիստ ես, ուրեմն՝ ավտոմատ ռուսամետ ես։ Եթե լիբերալ ես, ուրեմն՝ արևմտամետ ես։ Ու հեչ վեջներին չի, որ լիբերալիզմն ու սոցիալիզմը առաջին հերթին տնտեսական կացութաձևերի մասին գաղափարախոսություններ են, ու որ ժամանակակից Ամերիկան և Ֆրանսիան շատ ավելի սոցիալիստական պետություններ են, քան նույն Ռուսաստանը, որ վայրի լիբերալ-կապիտալիստական շրջափուլից չի կարողանում դուրս գալ։

1996-ի նախագահական ընտրությունները հիշեք. լիբերալ ՀՀՇ֊ն ներկայացվում էր որպես ռուսամետ, Ազգային(!) ժողովրդավարների(!) միությունը` արևմտամետ։ Եվս 10 նման օրինակ կարելի է բերել` սկսած 2000-ականների Գեղամյանի՝ ԵԱՀԿ֊ում ելույթների ընկալումներով, վերջացրած Տեր-Պետրոսյանի անձի ու գործչի ընկալումներով։

Էս ամենի վատն այն է, որ իռացիոնալության գիրկը նետվող հասարկական-քաղաքական դաշտը բացառում է ազգային-պետական դիրքորոշման, հայամետության և պետականամետության գոյությունը` առանց ինչ֊որ պետության...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել