Հեծանվորդների համար երթևեկելի մասում առանձին գիծ է նշված:

Նաև գործում են շատ հատուկ օրենքներ և կանոններ, որոնք կարգավորում են տեղաշարժի այդ տեսակը:

Ավտոմեքենայի դռան բռնակին ձախ ձեռքով ձգվելը սովորություն է: Այն բնական է, այդպես ավելի մոտ և հարմար է: Բայց սկանդինավցի վարորդներն այլ կերպ են վարվում: Ահա, թե ինչու…

Տարեկան մոտ 150 000 ավտոպատահար կապված է ավտոմեքենայի դռների հետ:

Հեծանվորդի բախումը դրանց շատ տարածված է:

Դեպքերի մեծ մասի պարագայում կարելի է խոսել վարորդի սխալի մասին:

Ինչպես է դա սովորաբար տեղի ունենում: Հեծանվորդը շարժվում է բավական մեծ արագությամբ, և հանկարծ դուռը բացվում է: Վարորդը ոչինչ չի կասկածում, իսկ հեծանվորդը չի կարողանում խուսափել բախումից:

Ամենահամեստ հաշվարկով՝ այդպիսի անզգուշության պատճառով 24 մարդ է զոհվել: Բայց քանի՞ դեպք չի արձանագրվել:

Ահա, թե ինչ մեխանիզմի մասին է խոսքը: Դուռը ձախ ձեռքով բացելով՝ վարորդն ուշադրություն չի դարձնում իր ավտոմեքենայի մոտ տեղի ունեցողին: Աջ ձեռքով բացելիս նա շրջվում է ամբողջ մարմնով և կարող է տեսնել մոտեցող հեծանիվը կամ այլ տրանսպորտային միջոց:

Անշուշտ, հարցը ոչ միայն հեծանիվներն են, այլև, օրինակ, հետիոտները:

Սովորությունը փոխելը կարող է մեծացնել անվտանգությունը փողոցներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել