Մարտին դերասանուհի Շերոն Սթոունը 60 տարեկան կդառնա: Բայց դերասանուհին հրաշալի տեսք ունի: Վերջերս Սթոունը դարձել է Haute Living ամսագրի հերոսուհին և բացատրել է, թե ինչու չի դիմում պլաստիկ վիրահատության:

Սթոունը կտրականապես հրաժարվում է ձգումից: Նրա խոսքով՝ ինքը հիմա այդ մասին նույնիսկ չի մտածում: «Աստված իմ, գիտեք, ես ոչ միշտ եմ ժամանակ ունենում նորմալ վաննա ընդունելու համար»,- ասել է դերասանուհին:

«Ես հրաշալի քսուքներ եմ օգտագործում և աշխատում եմ ոտքերս սափրել, եթե չեմ մոռանում: Ինձ դուր է գալիս ֆիթնեսով զբաղվել և կարծում եմ՝ դա լավ առողջության բանալի է: Եվ իհարկե, աշխատում եմ առողջ սնվելու սկզբունքների հետևել: Ես պարում եմ, լողում եմ, յոգայով և պիլատեսով եմ զբաղվում, խաղում եմ երեխաների հետ, զբոսնում եմ լողափին: Շատ եմ սիրում շարժում, բայց խմբային պարապմունքների չեմ հաճախում»,- ասել է դերասանուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել