Նոյեմբերի 2-ին, ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Ստեփանավան հատվածում՝ Վանաձոր քաղաքի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ստեփանավան-Գյուլագարակ հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ` «BMW» մակնիշի QQ 046 MS պետհամարանիշով (Վրաստանի Հանրապետություն) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել է և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:47-ին, մարվել՝ 19:56-ին:

Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել